Բրիտանիայում անասնաբույժները փրկել են փքված ոզնուն
Բրիտանացի անասնաբույժները բուժել են փքված ոզնուն, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Scotsman պարբերականին:
Կենդանին տառապում էր «փուչիկի» ախտանիշով, որը անասնաբույժի խոսքով արտահայտվում է փքվելով, ինչի արդյունքում կենդանին կարող է խեղդվել:
Ոզնիների մոտ այս ախշտանիշն ի հայտ է գալիս վնասվածք ստանալու հետևանքով, ինչից կենդանին ուռչում է և նաև կորցնում կծկվելու, այսինքն՝ պաշտպանվելու հատկությունը:










