ԱՄՆ-ում չորս դպրոցական ավտոբուս է բախվել. տուժել է 50 մարդ
ԱՄՆ Ինդիանա նահանգում 4 դպրոցական ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 50 մարդ է հոսպիտալացվել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Fox 28 տեղական հեռուստաալիքին։
Հաղորդվում է, որ ավտոբուսներից մեկը կտրուկ արգելակել է՝ ուղևորին իջեցնելու համար, որից հետո նրան են բախվել մյուս ավտոբուսները։
Տուժածների մի մասը բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, հիվանդանոցում մնում է դեռևս 5 երեխա, որոնց կյանքին ոչինչ չի սպառնում։
Ոստիկանությունը սկսել է վթարի հետաքննությունը։










