80-ամյա ճապոնացին դարձել է Էվերեստը նվաճած ամենատարեց մարդը
80-ամյա ճապոնացի Յուիտիրո Միուրան այսօր բարեհաջող նվաճել է աշխարհի ամենաբարձր կետ՝ Էվերեստը՝ դառնալով պատմության մեջ այդ գագաթը բարձրացած ամենատարեց մարդը։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, այժմ նրա հետ կապը պաշտպանվում է արբանյակային հեռախոսակապի միջոցով։
8848մ բարձրությունը հաղթահարելու ժամանակ Միուրային ուղեկցել են նրա որդին և տեղի ուղեկցորդներից մեկը։ Էվերեստը նվաճելու համար նրանցից պահանջվել է 8 օր։
Ճանապարհի վերջին մի քանի մետրերի հաղթահարումը բավական բարդ է եղել ՝ ուժեղ քամիների պատճառով։ Բացի այդ, լեռնագնացները ստիպված են եղել շարժվել թթվածնային դիմակով, սակայն այս բոլոր դժվարությունները չեն կարողացել արգելք հանդիսանալ ծերունու համար՝ ռեկորդ սահմանելու ճանապարհին։
Ճապոնացուց առաջ Էվերեստը նվաճած ամենատարեց մարդն էր համարվում Բահադուր Շերչանը, ով 2008թ. 76 տարեկանում էր հաղթահարել 8848մ բարձրությամբ լեռը։










