Լիտվայի խորհրդարանն օրինակացրել է արդյունաբերական կանեփը
Լիտվայի խորհրդարանը օրինականացրել է արդյունաբերական կանեփը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով DELFI-ն: Այս օրինագծին կողմ են քվեարկել 66 պատգամավորներ, իսկ դեմ 16-ը:
Փաստաթուղթը պետք է հաստատվի երկրի նախագահ Դալե Գրիբաուսկայտեի կողմից: Այն փոփոխություններ է սահմանում թմրանյութերի և հոգեմետ դեղերի վերահսկման մասին օրենքում: Նախատեսվում է հանել արդյունաբերական կանեփի աճեցման, վերամշակման, ներկրման և արտահանման վրա տարածվող արգելքը: Ապագայում դրա աճեցման համար կտրամադրեն հատուկ լիցենզիաներ:
Եթե երկրի ղեկավարը հաստատի օրենքը, ապա այն ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի 1-ից: Լիտվան ներկայումս ԵՄ միակ երկիրն է, որտեղ արգելված է արդյունաբերական կանեփի աճեցումը:










