Լոնդոնում զինվորականի սպանության գործով չորս մարդ է բերման ենթարկվել
Լոնդոնում ոստիկանները խուզարկել են Վուլվիչ շրջանում գտնվող այն տունը, որի մոտակայքում սպանվել էր երկրի զինված ուժերի ներկայացուցիչը: Տանը նրանք երեք կնոջ և մեկ տղայի են գտել, որոնց տեղափոխել են ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության, հայտնում է Russia Today-ը՝ BBC-ին հղումով:
Հարևանների խոսքով՝ կանայք և երեխան կարող են լինել սպանության կասկածյալներից մեկի ընտանիքի անդամները:
Բրիտանացի զինծառայողը սպանվել էր մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը: Երկու տղամարդ մեքենայով վրաերթի են ենթարկել նրան, որից հետո իջնելով մեքենայից՝ դանակի հարվածներ են հասցրել զինվորականին: Ի դեպ, հանցագործները դեպքից հետո չեն թաքնվել և կոչ են արել անցորդներին նկարել իրենց:
Ոստիկանությունն ավելի ուշ ձերբակալել է նրանց, ովքեր վիրավորվել են փոխհրաձգության ժամանակ և հիմա գտնվում են հիվանդանոցում, ոստիկանների վերահսկողության տակ:










