Նոր Զելանդիայում 7-ամյա տղան մեքենայով իր պապիկին տուն է հասցրել
Նոր Զելանդիայում ձերբակալել են մեքենայի սեփականատիրոջը, ով թույլ էր տվել իր 7-ամյա թոռնիկին մեքենա վարել: Տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, թույլ էր տվել երեխային իրեն տուն հասցնել մեքենայով, գրում է Russia Today-ը:
Նորզելանդացի ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են մեքենան, երբ նկատել են, որ ղեկին երեխա է նստած, իսկ հետևի սրահում հանգիստ քնած էր նրա 49-ամյա պապիկը: Վերջինս խոստովանել է, որ թույլատրել է թոռնիկին իրեն տուն հասցնել, քանի որ ուժ չուներ մեքենան վարելու համար:
Բուժզննության արդյունքում պարզվել է, որ նա մեծ քանակի ալկոհոլ է օգտագործած եղել: Ավելի վաղ տղամարդուն արդեն ձերբակալել էին ալկոհլային խմիչք օգտագործած վիճակում մեքենա վարելու համար, սակայն այս անգամ նրան լուրջ պատիժ է սպառնում:










