Նորվեգիայի հարավային շրջաններում բնակչությունը տարհանվել է՝ ջրհեղեղի վտանգի պատճառով

00:27 • 23.05.13

Այսօր երեկոյան ջրհեղեղի վտանգի պատճառով Նորվեգիայի հարավային շրջանների բնակիչները տարհանվել են, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Ըստ ականատեսների, Կվամ համայնքում գետի ջրի մակարդակը յուրաքանչյուր 10 րոպեն մեկ բարձրանում է 0.5 մետրով: Էյդսվոլլ համայնքում գտնվող Հոլտե քաղաքում արագ տարհանման պատճառ է հանդիսացել ամբարտակի ճեղքվելու վտանգը:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հորդառատ անձրևների և հալվող ձյան պատճառով արևելյան Նորվեգիայում՝ Էստլանդեում, վիճակը ծայրահեղ է: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, գալիք տարվա ընթացքում սպասվում են 40 մմ տեղումներ, ինչի արդյունքում կարող է առաջանալ վերջին 50 տարվա ամենաուժեղ ջրհեղեղը:


Ներկայումս շատ ավտոճանապարհներ անցել են ջրի տակ: Մի շարք բնակավայրերում ջուրը մոտեցել է բնակելի տներին: Նաև մտավախություն կան, որ տարերքը կարող է վնասել գյուղատնտեսական աշխատանքներին:


Արդարադատության և հասարակական անվտանգության նախարարությունն արդեն քաղաքացիական պաշտպանության ջոկատներին հրահանգել է կապ պահպանել տեղի իշխանությունների հետ, որպեսզի վերացնեն ջրհեղեղի հետևանքները: