Տորնադոյի հետևանքով ԱՄՆ Օկլահոմա նահանգի վնասը գնահատվում է 2 մլրդ դոլար

08:34 • 23.05.13

ԱՄՆ Օկլահոմա նահանգում տեղի ունեցած տորնադոյի վնասը կարող է կազմել մոտ 2 մլրդ դոլար. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Associated Press գործակալության հղումով։
 

Տեղի իշխանությունների տվյալներով՝ բնական աղետի հետևանքով փլուզվել կամ մասնակի վնասվել է մոտ 13 000 տուն։
 

Տորնադոն Օկլահոմա էր հասել մայիսի 20-ին։ Քամու արագությունը հասել էր 340 կմ/ժամի։ Ամենաշատը տուժել է Մուր քաղաքը, որն ունի 56 000 բնակչություն։
 

Տորնադոյի հետևանքով զոհվել է 24 մարդ, նրանցից 10-ը՝ երեխաներ։ Նախնական արդյունքներով հաղորդվել էր, որ աղետի հետևանքով զոհվել էր ավելի քան 90 մարդ, սակայն հետագայում այդ թիվը, որը կրկնակի հաշվարկի արդյունքում էր ստացվել, էապես կրճատվել էր։