Կորեացին նետվել է 10-րդ հարկից և ընկել աղջնակի վրա. երկուսն էլ մահացել են
Հարավային Կորեայում 7-ամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա ընկել է 10-րդ հարկից ինքնասպանության նպատակով նետված մարդը. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ France Presse-ի հղումով։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ երկրի հարավային ծովափնյա Պուսան քաղաքում։ 40 ամյա տղամարդը որոշել է ինքնասպան լինել՝ նետվելով 10-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից, սակայն ընկել է հարևանի դստեր վրա։
Ինքնասպան եղող տղամարդը տեղում մահացել է, իսկ աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել։ Աղջկա հայրը, ով այդ պահին նրա հետ է եղել, չի տուժել։
Հարավային Կորեան ինքնասպանությունների թվի բարձր ցուցանիշ ունի։ Ամեն օր միջին հաշվով երկրում ինքնասպան է լինում 50 քաղաքացի։










