Մալիի ծայրահեղականներն ահաբեկչություն են իրականացրել Նիգերում՝ ուրանի հանքում

17:52 • 23.05.13

Ականապատված մեքենաներով մահապարտ ահաբեկիչներն ահաբեկչություններ են իրականացրել նիգերական Ագադես և Արպիտ քաղաքներում, հայտնում է РИА Новости-ն:

 

Պայթյուններից մեկը որոտացել է զորանոցների մոտ, իսկ մյուսը՝ ուրանի հանքում:
 

Ահաբեկչության հետևանքով զոհվել է 17 մարդ, տուժել է Areva ֆրանսիական միջուկային կորպորացիայի 13 աշխատակից:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են Մալիի ծայրահեղականները:

 

Ըստ Fraance Presse-ի՝ այդ կերպ Մալիի զինյալները պատասխանել են այդ երկրում Ֆրանսիայի և նրա դաշնակից Նիգերի ծավալած պատերազմին: