ԱՄՆ-ի բոյսկաուտները որոշել են իրենց շարքերն ընդունել բացահայտ միասեռականներին

09:00 • 24.05.13

«Ամերիկայի բոյսկաուտներ» պատանեկան կազմակերպությունը մայիսի 23-ին հայտարարել է, որ կսկսի իր շարքերն ընդունել բացահայտ միասեռականներին։ Ինչպես նկատում է Лента-ն, այսպիսով՝ բոյսկաուտների ողջ պատմության ընթացքում միասեռականներին առնչվող արգելքն այլևս անցյալում է։

 

Որշումն ընդունվել է կազմակերպության Ազգային խորհրդի անդամների ձայների մեծամասնության արդյունքում։ Սակայն նշվում է, որ նորամուծությունը կվերաբերվի միայն դեռահաս միասեռականներին, իսկ հասուն միասեռականներն առաջվա պես իրավունք չեն ունենա աշխատել կազմակերպությունում։

 

Ավելի վաղ մի շարք պահպանողական եկեղեցական կազմակերպություններ սպառնացել են, որ կդադարեցնեն համագործակցությունը պատանեկան կազմակերպության հետ, եթե միասեռականների վերաբերյալ արգելքը հանվի։ Միևնույն ժամանակ «Ամերիկայի բոյսկաուտներ»-ը կարող էին զրկվել մի շարք կորպորատիվ հովանավորների ֆինանսավորումից, եթե արգելքը շարունակեր ուժի մեջ մնալ։

 

Այժմ «Ամերիկայի բոյսկաուտներ»-ին անդամակցում է 2.6 մլն մարդ։