Սիսավան-Արալեզ ավտոճանապարհին մեքենա է այրվել

08:26 • 24.05.13

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 23-ին՝ ժամը 21.54-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիսավան-Արալեզ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

 

Շ.Լևոնյանին պատկանող հողատարածքում այրվել են չշահագործվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի նստատեղերը: