Միլանում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

00:16 • 24.05.13

Easyjet բրիտանական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը թռչում էր Բարսելոնայից Բեռլին, վթարային վայրէջք է կատարել Միլանի օդնավակայանում, հայտնում է Газета.Ru-ն՝ հղում անելով Corriere Della Sera պարբերականին:

 

Թռիչքի ժամանակ վնասվել է ինքնաթիռի կողային պատուհաններից մեկը, ինչն էլ հարկադիր վայրէջքի պատճառ է հանդիսացել: Օդանավակայանի տեխնիկական անձնակազմը փոխել է կոտրված պատուհանը:


Ինքնաթիռի ուղևորներից և անձնակազմից ոչ ոք չի տուժել: