Թուրքիայում գիշերային ժամերին ոգելից խմիչքների վաճառքը կարգելվի
Թուրքիայի խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որով որոշակի սահմանափակումներ են մտցվել երկրում ոգելից խմիչքի վաճառքի վերաբերյալ, տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը։
Համաձայն նոր օրենքի՝ երեկոյան ժամը 22։00-ից մինչև առավոտյան 06։00-ը Թուրքիայում ալկոհոլային խմիչքների վաճառքն արգելվելու է։
Արգելքը գործելու է նաև զբոսաշրջային օբյեկտների տարածքներում։
Պարբերականը հաղորդում է, որ այն խանութները, որոնք չեն ենթարկվի օրենքին և արգելված ժամերին ալկոհոլ կվաճառեն, կտուգանվեն 5.000-200.000 թուրքական լիրայով։
Փոփոխություններ են մտցվել նաև հեռուստաընկերությունների եթերում ալկոհոլային խմիչքների ցուցադրության կանոններում՝ գովազդային հոլովակների, հաղորդումների և ֆիլմերի ընթացքում։










