Պուտինը Մադուրոյին է նվիրել Չավեսի բրոնզաձույլ կիսանդրին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր վենեսուելացի գործընկեր Նիկոլաս Մադուրոյին է նվիրել Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի բրոնզաձույլ կիսանդրին, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Նվերը Մադուրոյին է հանձնել «Ռոսնավթ» նավթագազային ընկերության ղեկավար Իգոր Սեչինը, որը գտնվում է Վենեսուելայում։
Մադուրոն նվերը ցուցադրել է ազգային հեռուստաընկերության ուղիղ եթերում և կարդացել է Պուտինի ուղերձը։
Վենեսուելայի նախագահը նշել է, որ դա Չավեսի առաջին բրոնզաձույլ կիսանդրին է։
«Այն իր արժանի տեղը կգտնի Ազգային տանը՝ նախագահական պալատում»,-խոստացել է Մադուրոն։










