Ռուս լրագրողները ՄԱԿ-ին են փոխանցել սիրիացի ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառման տեսագրությունը

09:43 • 24.05.13

Սիրիայում եղած ռուս լրագրողները ՄԱԿ-ի քարտուղարություն են փոխանցել այդ երկրում տեղի ունեցած քիմիական զենքի կիրառման մասին տեսանյութերը, ինչը, ըստ ամենայնի, իրականացրել են ապստամբները Հալեպի մերձակայքում, ապրիլի 19-ին, տեղեկացնում է Взгляд-ը։

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը հաստատել է այս տեղեկությունը։ Նրա խոսքով՝ տեսագրությունը ստացվել է և այժմ վերափոխում են օգտագործման համար անհրաժեշտ ձևաչափի։

 

Նա նաև հավելել է, որ հետագայում տեսանյութերը կփոխանցվեն Օկա Սելստեմին, որը գլխավորում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ կապված միջադեպի հետաքննմամբ զբաղվող փորձագիտական խումբը։

 

Ռուս լրագրողները լիահույս են, որ փոխանցված նյութերը կուսումնասիրվեն հնարավորինս կարճ ժամանակում՝ հաշվի առելով խնդրի կարևորությունը։