Հնդկաստանում մաոիստ գրոհայինները 12 պատգամավորի են սպանել

23:40 • 25.05.13

Հնդկաստանի կենտրոնական Չհատիսգարհ նահանգում մաոիստ գրոհայինները հարձակվել են տեղի պատգամավորների ավտոշարասյան վրա, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ, որոնցից 12-ը` պատգամավոր: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով France-Presse գործակալությանը, որն էլ իր հերթին` տեղի ոստիկանության պետին:

 

«Մենք կարող ենք հաստատել 17 մարդու մահը: Սպանվածների թվում կա ոստիկանության 5 աշխատակից»,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ռեջինջեր Կումար Վիջը:


Ըստ նրա` մյուս սպանվածները Չհատիսգարհի կոնգրեսի անդամներ էին:


Մաոյիստ գրոհայինները, թաքնվում են ջունգլիներում, որտեղից հարձակումներ են կատարում պաշտոնյաների և իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: