Կարկտահարություն Լոռու մարզում. վնասվել են պտղատու այգիներ ու ցանքատարածքներ (թարմացված, լուսանկարներ)

23:26 • 25.05.13

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 25-ին` ժամը 16.50-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.10-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու մարզի Ագարակ, Ամրակից և Լեջան գյուղերի պտղատու այգիներն ու ցանքատարածքները:


Ըստ ՀՀ ԱԻՆ-ի կայքի` դեպքի մասին տեղյակ է պահվել փոխմարզպետը:

 

Tert.am-ի թղթակցի լուսանկարները դեպքի վայրից.