Բրազիլիայում միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ բողոքի ցույց է անցկացվել

15:00 • 26.05.13

Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) 100 հազարից ավել մարդ է մասնակցել միասեռ ամուսնությունների դեմ բողոքի ցույցին, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը։ 


Ավանդական արժեքները պաշտպանելուն կոչված ամենամյա «Երթ՝ հանուն Հիսուսի» ակցիայի կազմակերպիչը տեղի քրիստոնյա ավետարանչականներն են։ Ցուցարարները բողոքել են վերջերս ընդունված օրենքի դեմ, որն օրինականացնում է միասեռ ամուսնությունները։

Նրանք քայլել են կրոնական թեմաներով պաստառներով և մեկնաբանել Կտակարանը։ Ցույցն ավարտվել է քաղաքի կենտրոնում տոնական համերգով և տեղի քահանաների քարոզներով։


«Երթ՝ հանուն Հիսուսի»-ին անցկացվում է Ռիո դե Ժանեյրոյում արդեն 20-րդ անգամ։


Արդարադատության ազգային խորհուրդը, որը վերահսկում է դատական համակարգը, օրինկանացրել է միասեռ ամուսնություններն ամբողջ երկրում։ Այդ որոշումը կարող է վիճարկվել Գերագույն դատարանում։