Մեծ Բրիտանիա թռչող ինքնաթիռի ուղևորներին մեղադրանք է առաջադրվել՝ ռումբի մասին կատակելու համար
Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մայիսի 24-ին Պակիստանից Մեծ Բրիտանիա թռչող ինքնաթիռը վտանգի են ենթարկել և այն վայրէջք է կատարել բրիտանական օդուժի կործանիչների ուղեկցությամբ. տեղեկացնում է Взгляд-ը՝ Sky News-ի հղումով։
Ձերբակալված բրիտանացիների անունները չեն նշվում, սակայն հայտնի է, որ նրանցից մեկը 41, իսկ մյուսը 30 տարեկան է։ Հեռուստաընկերության տվյալներով՝ նրանք կկանգնեն Չելմսֆորդի դատարանի առաջ։
Ուրբաթ օրը Պակիստանից բրիտանական Մանչեստեր թռչող ինքնաթիռը ստիպված էր եղել վայրէջք կատարել լոնդոնյան օդանավակայանում՝ «Թայֆուն» կործանիչների ուղեկցությամբ այն բանից հետո, երբ երկու ուղևորները կատակել էին ինքնաթիռում ռումբի առկայության մասին։
Նրանց կատակից հետո օդ էին բարձրացել բրիտանական օդուժին պատկանող երկու «Թայֆուն» կործանիչներ։










