Աշխարհի ամենաերկար գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել

12:51 • 26.05.13

Չինաստանում գտնվող աշխարհի ամենաերկար «Արևմուտք-Արևելք-2» գազատարի վրա տեղի ուենցած պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 2 մարդ, հայտնում է rosbalt.ru-ն։


Գազատարն անցնում է 15 շրջանների միջով և նախատեսված է երկրի ավելի քան 400 մլն բնակիչներին գազ մատակարարելու համար։


Պայթյունը տեղի է ունեցել Շանլի շրջանի հատվածում (Ցզյանսի նահանգ Արևելյան Չինաստանում)։ Այս պահին գազատարի այդ հատված շահագործումը կանգնեցված է, տարվում է վթարի պատճառների հետաքննություն։


«Արևմուտք-Արևելք-2» խողովակաշարը նախատեսված է Կենտրոնական Ասիայի երկրներից և Չինաստանի Սինցզյան Ույգուրի ինքնավար շրջանից Յանցզի և Չժուցյան գետերի ավազաններ տարեկան 30 մլրդ խորանարդ մետր գազ փոխանցելու համար։