Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 9 ոստիկան է զոհվել
Դամասկոսի արևելյան շրջանում հունիսի 2-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 9 ոստիկան է զոհվել, հայտնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով, որն էլ վկայակոչում է իրավապահ մարմիններին:
Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքի մոտակայքում, որտեղ մեքենա է պայթեցվել: Այս պահին հաստատվել է 9 զոհվածների մասին լուրը:
Իրավապահ մարմինների կարծիքով այս ահաբեկչական գործողությունը կազմակերպել է «Ալ-Կաիդային» առընթեր «Ալ-Նուրսայի ճակատ» ահաբեկչական կազմակերպությունը, սակայն պաշտոնապես դեռևս ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել:
Իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ այն շրջանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, արդեն ամիսներ շարունակ դաժան մարտեր են տեղի ունենում կառավարական զորքերի և ապստամբների միջև: Քաղաքի այս հատվածը պարբերաբար ավիահարվածների և ռմբակոծությունների է ենթարկվում: Ականատեսների խոսքով հունիսի 2-ի գիշերը կառավարական զինուժը կրակոցներ է բացել քաղաքի ևս մի քանի շրջաններում:










