Այսօր ՀՀ 5 մարզերի մի շարք համայնքներում քաղաքապետերի և գյուղապետերի ընտրություններ են
Այսօր Արմավիրի, Կոտայքի, Շիրակի մի շարք համայնքներում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են. Արմավիրի Վարդաշեն, Կոտայքի Նոր Հաճըն, Նուռնուս, Շիրակի Ախուրիկ համայնքներում:
Կոտայքի մարզի Նոր Հաճընի քաղաքապետի երեք նախկին թեկնածուներից (Նոր Հաճընի քաղաքապետարանի համայնքային միջոցառումների կազմակերպիչ Հովհաննես Ադամյանն ինքնաբացարկ է հայտնել) պայքարում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված ԲՀԿ-ական Գագիկ Մաթևոսյանը և ինքնաառաջադրված անկուսակցական ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդատու Շուշանիկ Նազարյանը։
Իսկ նույն մարզի Նուռնուս գյուղական համայնքում պայքարում են համայնքի ԲՀԿ-ական ղեկավար Մնացական Գևորգյանը, անկուսակցական ինքաառաջադրված Վանիչկա Ոսկանյանը:
Արմավիր մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեժ մրցակցություն է ընթանում. առաջադրված թեկնածուներից Վարդանաշենի գյուղապետարանի աշխատակազմի ինքնաառաջադրված քարտուղար Աշոտ Հայրապետյանը, համայնքի գործող ղեկավար Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Արթուր Մանուկյանը, ինքնաառաջադրված անկուսակցական Գրիգոր Սահակյանը և ինքնաառաջադրված Հայկ Սահակյանը: Իսկ 5–րդ թեկնածուն՝ ինքնաառաջադրված անկուսակցական Կարեն Հովհաննիսյանն ինքնաբացարկ է հայտնել:
Իսկ Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավարի ընտրվելու համար գրանցված են Ախուրիկ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը, ինքնաառաջադրված անկուսակցական Սարգիս Սարգսյանը, իսկ նախկին թեկնածու ինքնաառաջադրված Հայկ Մովսիսյանը ինքնաբացարկ է հայտնել:
Նշենք, որ մեկ գրեթե մեկ ամիս անց՝ հունիսի 23 –ին նշանակված են Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարի ընտրություններ։










