Փարիզում անհայտ անձը դանակով հարձակվել է զինծառայողի վրա

00:10 • 26.05.13

Փարիզի գործարար կենտրոնում շաբաթ անհայտ անձը դանակով հարձակում է գործել է ֆրանսիացի զինծառայողի վրա, ինչից հետո վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է Life News-ը:

 

Ականատեսների տեղեկացմամբ` 30-ամյա տղամարդը հարձակվել է ֆրանսիացու վրա և նրան դանակի մի քանի հարված հասցրել, այդ թվում` պարանոցի շրջանում: 


Դեպքից հետո հանցագործը թաքնվել է մինչ ոստիկանների ժամանելը: Նախնական տվյալների համաձայն՝ տուժածի կյանքին ոչինչ չի սպառնում:


Իշխանություններն այժմ փնտրում են հանցագործին, իսկ հարձակման պատճառները դեռ չեն հստակեցվում:

 

Հիշեցնենք, որ օրերս Լոնդոնում երկու իսլամիստներ հարձակվել և սպանել էին Միացյալ Թագավորության զինված ուժերի ներկայացուցչին: