Լոռու մարզում կարկտահարված գյուղերից Լեջանում վնասի չափը ըստ նախնական գնահատման՝ կազմում է 50-60%

13:08 • 26.05.13

Երեկ Լոռու մարզում կարկտահարման ենթարկված երեք գյուղական համայնքներից Լեջանում վնասի չափը ըստ նախնական գնահատման՝ կազմում է 50-60%: Այս մասին Tert.am-ին հայտնեց Լեջանի գյուղապետ Սասուն Մարգարյանը՝ ավելացնելով. «Տուժել է մոտ 200 հեկտար. կարտոֆիլ, հացահատիկ, այգի, բանջարաբոստանային կուլտուրաներ»:


Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ժամը 16.10-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու մարզի Ագարակ, Ամրակից և Լեջան գյուղերը:
 


Գյուղապետի խոսքով՝ Լոռու մարզում էլ գյուղացիների մեծ մասը կամ՝ 90 տոկոսը բերք ստանալու համար օգտվում են գյուղատնտեսական վարկերից:


Ի պատասխան հարցի, թե իրենց մո՞տ էլ կպահանջեն վնասի փոխհատուցում, գյուղապետն ասաց. «Դեռ չգիտեմ, բայց ազգաբնակչությունը կպահանջի, որովհետև ես գիտեմ, թե ինչ վիճակ է»: