Ճապոնական միջուկային լաբորատորիայում արտահոսքից ճառագայթահարվել է 30 մարդ

19:52 • 26.05.13

Ճապոնական Japan Atomic Power ընկերության լաբորատորիայում ռադիոակտիվ նյութերի արտահոսքի պատճառով ճառագայթահարվել է 30-մարդ: Նրանք ստացել են 1.6-1.7 միլլիզիվերթի չափ դոզա, մինչդեռ տարեկան թույլատրելին 1 միլլիզիվերթ է, հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:


Ճապոնական Իբարաքի պրեֆեկտուրայում գտնվող միջուկային լաբորատորիայում միջադեպը տեղի է ունեցել մայիսի 23-ին, երբ անսարքություն էր գրանցվել պրոտոնային սարքավորման մեջ: Գիտնականները, անտեսելով վտանգի մասին նախազգուշացումը, որոշել են շարունակել փորձերը: Բացի այդ նրանք անջատել են օդափոխանակության համակարգը, ինչի արդյունքում ռադիոակտիվ մասնիկները հայտնվել են մթնոլորտում:


Միջադեպի պատճառով աշխատանքները դադարեցվել են, իսկ լաբորատորիան մեկուսացվել է: