Նյու Յորքի իշխանություններն արգելել են հրեական ուսումնարանում շաբաթօրյա հատուկ վերելակի կառուցումը
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի իշխանությունները արգելել են հրեական Տուրո ուսումնական կենտրոնում շաբաթօրյա վերելակի կառուցումը՝ մեկնաբանելով, որ դա շինության վարձակալման պայամանագրի խախտում է, տեղեկացնում է Russia Today-ը:
Ուսումնարանի ղեկավարության կարծիքով վերելակը պետք է շաբաթ օրերին առանց վերելակագործի օգնության կանգներ շենքի յուրաքանչյուր հարկում: Հուդիզմի համաձայն՝ շաբաթը կամ «սաբաթը» համարվում է շաբաթվա վերջին օրը, որի ընթացքում հրեաները ոչ մի աշխատանք չպետք է կատարեն: New York Daily News-ի փոխանցմամբ 6-հարկանի շինությունը Տորա ուսումնարանին պատկանում է վարձակալության սկզբունքով:
Ուսանողները վերելակի շինարարության արգելքը համրում են իրենց իրավունքերի խախտում: Այժմ Տուրո ուսումնարանի և քաղաքային իշխանությունների միջև վեճը կլուծվի Մանհեթենի Գերագույն դատարանում, ուր հայտ է ներկայացրել ուսումնարանի ղեկավարությունը:










