ԱՄՆ-ում 17-ամյա աշակերտն ինքնուրույն 6 ռումբ է պատրաստել՝ դպրոցը պայթեցնելու համար

11:14 • 26.05.13

ԱՄՆ Օրեգոն նահանգից մի աշակերտ սեփական ննջարանում 6 պայթուցիկ սարք է ստեղծել. տեղեկացնում է Russia Today-ը՝ Associated Press-ի հղումով։


17-ամյա Գրանտ Ակորդին կասկածում են սպանության փորձի համար։ Հետաքննությունը ենթադրում է, որ դպրոցականը մտադրվել էր պայթեցնել հարազատ դպրոցը։


Ակորդին տեղափոխել են անչափահասների համար նախատեսված բանտ այն բանից հետո, երբ նրա սենյակի թաքստոցում օրենքի պահապանները 6 ռումբ են հայտնաբերել։ Բացի այդ՝ դպրոցականի մոտ գտել են շենքի նախագիծն ու հարձակման համար անհրաժեշտ տարրերի ցուցակը։


Ավելի վաղ ամերիկյան իրավապահ մարմինները տեղեկություններ էին սացել այն մասին,, որ 17-ամյա երիտասարդը ռումբ է հավաքում։ Նա պլանավորել էր դրանք գործարկել West Albany դպրոցում։