Սերբիայում կացնով զինված հովիվն արջի հարձակումից փրկել է իր ոչխարներին
Սերբիայում հովիվը կարողացել է դիմակայել արջի հարձակմանը՝ չթողնելով նրան մոտենալ իր ոչխարներին: Միջադեպից հետո, որը տեղի էր ունեցել ուրբաթ Չեռնոգորիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հետ սահմանի մոտ, տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը՝ հղում անելով ИТАР-ТАСС-ին:
Ինչպես տեղեկացվում է, ոչխարների հոտը արածում էր, երբ անտառից անսպասելիորեն դուրս է եկել արջը և հարձակվել 48-ամյա հովվի վրա: Սակայն վերջինս խուճապի չի մատնվում և կարողանում է պաշտպանվել՝ կենդանուն հարվածելով կացնով:
Արդյունքում հովիվը ձեռքերի, ուսի և գլխի վնասվածքներ է ստացել, բայց բժիշկները վստահեցնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նրան խոստանում են դուրս գրել 12 օրից:










