Խաղաղ երթը Շվեյցարիայում ավարտվել է զանգվածային անկարգություններով

22:24 • 26.05.13

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում երթ է անցկացվել՝ «Գտնելով պարի ազատությունը» անվանումով, որն ավարտվել է ոստիկանության աշխատակիցների հետ բախումներով, հայտնում է Газета.Ru-ն՝ The Local պարբերականին հղումով:


Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով անկարգությունները հրահրել են շքերթի արմատական մասնակիցները, ովքեր իրենց «Սև թև» են անվանում:


Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ և ջրցան սարքեր կիրառել ցուցարարներին ցրելու համար: Ի պատասխան՝ ակտիվիստները իրավապահների վրա շշեր են նետել: Պարբերականի տվյալներով, բախման հետևանքով 61 մարդ է ձերբակալվել, 20 ոստիկաններ վիրավորվել են, ինչպես նաև անկարգությունների ժամանակ կոտրվել են 70 ցուցափեղկեր, թալանվել են մի քանի մթերային խանութներ և մի շարք շինությունների, այդ թվում նաև՝ Շվեդիայի դեսպանատան շենքի վրա նկարել են գունավոր ներկերով: