Գյումրիում տրակտորի մարտկոցի պայթյունի արդյունքում երկու հոգի հոսպիտալացվել է
Այսօր, ժամը 15.35-ին Շիրակի մարզից ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ տրակտորի մարտկոցի պայթյունի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու քաղաքացի։
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, Ախուրյան գյուղի բնակիչ` 1966 թ. ծնված Աշոտ Մինասյանը տեղափոխվել է Գյումրու ԲԿ, իսկ 1998 թ. ծնված Արտյոմ Մինասյանը տեղափոխվել է Գյումրի քաղաքի մանկական ավստիրական հիվանդանոց։
Տուժածների առողջական վիճակները բժիկները գնահատել են բավարար:










