Ռուսալեզու ամերիկացիները վախեցրել են բորտ-ուղեկցորդուհիներին

12:50 • 26.05.13

ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ) բնակվող ռուսները, ովքեր ներքին չվերթով մեկնել են ծննդյան տոնի Լոս Անջելես, իջեցվել են Spirit Airlines ավիաընկերության ինքնաթիռից՝ ռուսերեն լեզվով խոսելու համար, հայտնում է rosbalt.ru-ն։


«Մենք շատ ապշած ենք»,- ասել է իջեցված ուղևոր Դմիտրի Բիթմանը։ Նրա խոսքով՝ վեց ուղևորները քննարկել են ապագա երեկույթը սովորական տոնով՝ միայն երբեմն բարձրացնելով ձայնը։ 10 րոպե անց նրանց է մոտեցել ուղեկցորդը և խնդրել լքել սրահը, քանի որ ուղեկցորդուհիները վախեցել են, երբ նրանք խոսել են այլ լեզվով։


Ընդ որում՝ Բիթմանը նշել է, որ ուղեկցորդները նրանց ոչ մի անգամ չեն խնդրել կամաց խոսել։ Սակայն ուղեկցորդուհիներն ասել են, որ այդ մասին խնդրել են բարձրախոսով։


Ավիաընկերությունը փոխահատուցել է միջադեպի մասնակիցների ծախսերը։


2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ում ավելի զգույշ են վերաբերվում մուսուլմանական երկրներից ժամանածներին և արաբերեն լեզվով խոսացողներին։ Իսկ բոստոնյան ահաբեկչությունները որոշ մարդկանց մոտ հակառուսական տրամադրություններ են առաջացրել։