Սիրիայում դիպուկահարի գնդակից լրագրողուհի է զոհվել

21:45 • 27.05.13

Սիրիացի հայտնի լրագրողուհի Յարա Աբբասը սպանվել է երկրի արևմուտքի Ալ-Կուսեյր քաղաքից լուսաբանում իրականացնելիս, հայտնում է Russia Today-ը:


26-ամյա Աբբասը աշխատում էր մասնավոր Al-Ikhbariyah TV-ի համար, նրան սպանել է դիպուկահարը Ալ-Կուսերի մերձակա Դաբաա ռազմաբազայի մոտ: Վիրավոր են նկարահանող խմբի մի քանի անդամներ:

 

Սիրիան շարունակում է վտանգավոր տեղ մնալ լրագրողների համար, նկատում է աղբյուրը: Որոշ ապստամբ խմբեր դիտավորյալ թիրախ են դարձնում նրանց: 2013-ի ապրիլի դրությամբ 2 տարում Սիրիայում 150 լրագրող է զոհվել: