Առնվազն 17 մարդ է զոհվել Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով

19:46 • 27.05.13

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկուշաբթի մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, ինչի հետևանքվ առնվազն 17 մարդ է զոհվել, հաղորդում է РИА Новости-ին` Reuters գործակալությանը հղումով:


Տեղի ոստիկանության տվյալներով` մի քանի մեքենաներ են պայթեցվել քաղաքի` մեծամասամբ շիաներով բնակեցված թաղամասերում:


France Press գործակալության հաղորդած տվյալների համաձայն` տասնյակ մարդիկ են տուժել:


Երկրում տիրող լարվածությունը պայմանավորված է խոշորագույն իսլամական համայնքների` սունիների և շիաների դիմակայությամբ: