Բրյուսելյան մարաթոնի ընթացքում 53-ամյա վազորդը մահացել է

08:22 • 27.05.13

Բրյուսելում 20 կմ մարաթոնի ժամանակ կաթվածից մահացել է 53-ամյա վազորդը: Վազելու ընթացքում նա իրեն վատ է զգացել, ընկել է, իսկ ավելի ուշ մահացել է հիվանդանոցում, որտեղ նա տեղափոխվել էր Կարմիր Խաչի աշխատակիցների կողմից, հայտնում է Вести.ru-ն՝ հղում կատարելով Интерфакс-ին:


Մարաթոնի ընթացքում Կարմիր Խաչի աշխատակիցները օգնություն են հասել 318 անգամ, ինչը համեմատաբար ցածր ցուցանիշ է: Նման երևույթը հավանաբար պայմանավորված է մայիս ամսվա համար ցուրտ եղանակով: Սովորաբար գրանցվում է 400-700 դեպք:


Այնուհանդերձ, մարաթոնի 6 մասնակիցներ ստիպված են եղել տեղափոխվել հիվանդանոց: