Արքայազն Չարլզը Հայաստանում հավանաբար հանդիպումներ կունենա նաև երիտասարդների և գործարարների հետ

19:38 • 27.05.13

Մայիսի 28-30-ը Հայաստան մասնավոր այցով ժամանող Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ, արքայազն Չարլզի հանդիպումների մասին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէ, բացի այն, որ նա հանդիպելու է Սերժ Սարգսյանի ու Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:


Tert.am-ը փորձեց պարզել, թե արդյոք հանդիպում նախատեսված է «Բրիտանական շրջանավարտների ասոցիացիայի» անդամների հետ, որոնցից ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն ասաց. «Բրիտանական շրջանավարտների հետ ոչ, բայց որքան տեղյակ եմ՝ երիտասարդների, գիտնականների և գործարարների հետ նախատեսվում է»:


Այլ մանրամասների համար նա խորհուրդ տվեց դիմել Հայաստանի նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեպան Արմեն Սարգսյանի գրասենյակ: 


Այստեղից, սակայն, որևէ մանրամասն չհայտնեցին:


Tert.am-ը փորձեց պարզել նաև, թե արդյո՞ք արքայազն Չարլզի այցի շրջանակներում նախատեսված ընդունելությանը հրավիրված են «Ժառանգության» անդամները կամ Րաֆֆի Հովհաննիսանը:

Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը բացասական պատասխան տվեց: