Դամասկոսում պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել, առնվազն 10-ը վիրավորվել են
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կիրակի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է զոհվել, առնվազն 10-ը վիրավորվել են, հայտնում է РИА Новости-ին՝ Սինխուան գործակալությանը հղումով, որն էլ իր հերթին վկայակոչում է տեղի լրատվամիջոցներին:
Մեքենան պայթեցվել է Դամասկոսի հարավային արվարձաններից մեկում կիրակի երեկոյան: Տեղի ունեցածի համար ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել, սակայն, որոշ տվյալների համաձայն՝ ահաբեկչական գործողության հետևում, ամենայն հավանականությամբ, կանգնած է «Ալ-Կաիդայի» հետ առնչություն ունեցող «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումը:










