ԵՄ երկրներին չի հաջողվել համաձայնության գալ Սիրիային զենք մատակարարելու էմբարգոյի վերացման հարցում
ԵՄ անդամ 27 երկրների ԱԳՆ ղեկավարությունն այսօր Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ չի կարողացել համաձայնության գալ Սիրիա զենք մատակարարելու էմբարգոյի վերացման վերաբերյալ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ԵՄ խորհրդում առկա իր աղբյուրներին:
«Քննարկումը շարունակվում է էմբարգոյի ռեժիմի ավելացումների ձևերի վերաբերյալ»,-նշել է նա:
Դրան զուգահեռ ԵՄ երկրներն ունեն հիմնավորված և փաստավորված կասկածներ, որ Սիրիայի կառավարական բանակը քիմիական զենք օգտագործել: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը:
Այդ կերպ նա փաստացիորեն խոստովանել է, որ ԵՄ-ն չունի Սիրիայում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:
«Մենք մտադրված ենք մեր կասկածները քննարկել մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի որոշենք, թե դրանից հետո ինչ եզրակացություններ պետք է անել»,-ասել է նա:
Դիվանագետը ԵՄ Խորհրդի նիստը լքել է դրա պաշտոնական ավարտից առաջ, որպեսզի մասնակցի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ կայանալիք՝ Սիրիայի վերաբերյալ խորհրդակցությանը:
Ֆաբիուսը հաստատել է, որ ԵՄ երկրները պայմանավորվածություն ձեռք չեն բերել էմբարգոյի վերացման հարցում, որը կրկին կերկարացվի հունիսի 1-ից: Վերացման համար առավել ակտիվ հանդես են գալիս Փարիզը և Լոնդոնը:










