Մոսկվայում կորել է «Եվրատեսիլի» աստղի նմանակը

18:32 • 27.05.13

«Եվրատեսիլ» երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացրած Դինա Գարիպովայի նմանակ ուսանողուհուն որոնում է Մոսկվայի ոստիկանությունը, հայտնում է Life News-ը:

 

Կորած19-ամյա աղջկան՝ Անգելինա Ստրուչալովային, արդեն 1 շաբաթ որոնում են ոստիկաններն ու կամավորականները: Նա գերազանց է սովորում, սակայն մեկ շաբաթ առաջ դուրս է մնացել չհանձնած ստուգարքի պատճառով: Մայիսի 21-ին նա դուրս է եկել խանութ և այլևս չի վերադարձել:

 

Նրա ընկերուհին պատմել է, որ աղջիկն իրեն նման չի համարել Գարիպովային, թողել է երգեցողությունը, որով զբաղվում էր և ինչ-որ հավատքի է գնացել: Թողած նամակում նա ընկերուհուն ասել է, որ կարող է օգտագործել իր իրերը: