Մոսկվայում աշակերտուհին իժ է բերել դասարան
Մոսկվայում աշակերտուհին իժ է տարել իր դպրոց, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի ՆԳՆ-ի մայրաքաղաքային վարչության հայտարարությունը:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանություն հայտարարություն է տրվել, որ Մոսկվայի Գլեբովսկայա 10 հասցեի դպրոցի տարածքում օձ կա: Ստուգմամբ պարզվել է, որ օձին բերել է նույն դպրոցի մի աշակերտուհի:
Աշակերտուհու ծնողներին բացատրություն տալու են հրավիրել անչափահասների գործերով աշխատակիցները:










