Իրաքում ահաբեկչությունների հետևանքով 11 մարդ է զոհվել

01:26 • 27.05.13

Կիրակի օրը Իրաքում տեղի ունեցած մի քանի հարձակումների հետևանքով զոհվել է 11 մարդ, իսկ մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Բաղդադից հյուսիս գտնվող Կադհիմիա քաղաքում գրոհայինները կրակ են բացել հետիոտների ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվել է 3 մարդ:


Մոսուլում՝ ոստիկանների կողմից խուզարկության ենթարկվող տան կողքին, մեքենա է պայթել, ինչի արդյունքում զոհվել է 3 ոստիկան և 1 զինծառայող: Բացի այդ Մոսուլում իրավապահները գետում հայտնաբերել են գնդակահարված մարդու դիակ:


Վերջին շաբաթների ընթացքում պայթյունների և կրակոցների արդյունքում Իրաքում զոհվել է 300-ից ավել մարդ: