Արագածոտնի մարզում այսօր տեղացած կարկուտից վնասվել են պտղատու ծառեր և ցանքատարածքներ

20:06 • 27.05.13

Մայիսի 27-ին, ժամը 18.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական և Անտառուտ գյուղերում տեղացել է կարկուտ, ինչի հետևանքով վնասվել են պտղատու ծառեր և ցանքատարածքներ, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից: 

 

Դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը և մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը պարզելու համար: