ԱՄՆ-ում ոստիկանները ձերբակալել են դեռահասի, ով ծրագրում էր պայթեցնել դպրոցը
Ամերիկյան Օրեգոն նահանգում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Գրանտ Ակորդին, ով ծրագրում էր պայթեցնել Վեսթ-Օլբանի միջնակարգ դպրոցը, հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով CNN-ին: Ձերբակալությունը կատարվել է մայիսի 23-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր:
«Նա որոշակի ծրագիր էր մշակում, որը հստակ էր և փաստաթղթավորված, սրանք սովորական անիմաստ նշումներ չեն»,-ասել է Օլբանիի ոստիկանության ներկայացուցիչը:
Խուզարկության արդյունքում Ակորդի տանը հայտնաբերվել են 6 ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք ներառում էին կտրված խողովակներից և վառվող լուծույթներից պատրաստված ռումբեր: Այդ ամենը պահվում էր դեռահասի սենյակի հատակի տակ:
Ոստիկանությունում մտավախություն ունեն, որ Ակորդը ցանկանում էր կրկնել Կոլումբիայի դպրոցական սպանությունները, որոնց ժամանակ 2 դեռահասներ սպանել էին ուսուցչուհուն և 12 համադասարանցիներին, ինչից հետո ինքնասպան էին եղել:










