Սիրիա-Լիբանան սահմանին 3 լիբանանցի զինվոր է սպանվել

17:00 • 28.05.13

Անհայտ հրաձիգը երեքշաբթի օրը հարձակվել է հսկիչ-անցագրային կետի վրա և սպանել 3 լիբանանցի զինվորի, այնուհետև փախել Սիրիա, հայտնում է The New York Post-ը:

 

Միջադեպը տեղի է ունեցել Բեքաայի հովտի Արսալ քաղաքում, հարձակումն իրականացվել է մեքենայով: Ըստ քաղաքային իշխանությունների՝ հարձակվողն աննկատ է մնացել, քանի որ հարձակումը տեղի է ունեցել գիշերը:


Լիբանանյան ԶԼՄ-ներն արդեն իսկ մտավախություն են հայտնել, որ սիրիական ճգնաժամն այս կերպ ներթափանցում է նաև իրենց խոցելի երկիր:

 

Աղբյուրը նշում է, որ սիրիացի ապստամբները և նրանց լիբանանցի դաշնակիցները բարկացած են, որ Լիբանանը «Հեզբոլլահի» զինյալներին թույլ է տալիս իր տարածքով Սիրիա ներթափանցել: Այդ զինյալները կողմնակից են Սիրիայի իշխանություններին: