Արգենտինայում հորդառատ անձրևների պատճառով Նախագահական պալատի մի մասը մնացել է ջրի տակ
Հորդառատ անձրևները խախտել են Բուենոս-Այրեսի տրանսպորտային հաղորդակցությունը և ջրհեղեղի պատճառ են դարձել մի շարք շրջաններում, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Վատ եղանակային պայմաններից վնասվել է Նախագահական պալատի դահլիճներից մեկը և երկրի Կոնգրեսի շենքը:
Կոնգրեսի շենքի տանիքից ջուր է սկսել կաթալ, ինչի պատճառով աշխատակիցները ստիպված են եղել ցանցից անջատել տեխնիկան: Անձրևներից տուժել է նաև Կառավարության պալատը՝ ջուրը հավաքվել է Լատինաամերիկյան պատրիոտների պատկերասրահում:
Երկրի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները այդ ժամանակ գտնվում էր Կինտա-դե-Օլիվոսում գտնվող իր նստավայրում:
Հորդառատ անձրևների պատճառով դադարեցվել էր նաև քաղաքի մետրոպոլիտենի աշխատանքները:










