Չինացի հաքերները գողացել են ամերիկյան սպառազինությունների գծագրերը

17:07 • 28.05.13

Չինացի զինվորականների ձեռքում են հայտնվել ամերիկյան սպառազինությունների գծագրերը. այդ երկրի հաքերները կարողացել են հասանելիություն ստանալ դիզայներական նախագծերին, տեղեկացնում է Russia Today-ը։

 

Մասնավորապես, կիբեռհանցագործները կարողացել են գողանալ մի քանի ռազմական ինքնաթիռների ու նավերի, ինչպես նաև Եվրոպայում և Ասիայում տեղակայված հակահրթիռային համակարգերի գծագրերը։

 

Կիբեռհանցագործության իրականացման հստակ ժամկետը հայտնի չէ, սակայն նման լրտեսության արդյունքը Չինաստանին արժեքավոր գիտելիքներ կտրամադրի, որոնք կարող են պետք գալ հնարավոր հակամարտության ժամանակ։ Այս տեղեկությունները կարող են արագացնել ռազմական տեխնոլոգիաների և ընդհանուր առմամբ չինական պաշտպանական արդյունաբերության զարգացումը։