Եվգենի Պետրոսյանը սրտի բարդ վիրահատության է ենթարկվել

18:10 • 28.05.13

Մոսկվայի էլիտար սրտաբանական կլինիկաներից մեկում հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը սրտի բարդ վիրահատություն է տարել, հայտնում է Life News-ը:

 

67-ամյա արտիստն այսպես կոչված՝ խոռոչի վիրահատություն է տարել բաց սրտի վրա: Վիրահատությունն իրականացրել է հայտնի սրտաբան Լեո Բոկերիան:

 

Հայտնի է, որ փոխվել է Պետրոսյանի սրտի փականը և 2 նոր ստենտ տեղադրվել:
 

Պետրոսյանը բժիշկներին էր դիմել դեռ նախանցած շաբաթ: Նա մի քանի օր մանրակրկիտ բուժզննում էր անցել:

Այժմ արտիստը վերակենդանացման բաժանմունքում է: