Հնդկաստանում շոգի պատճառով 524 մարդ է զոհվել
2 ամսվա ընթացքում Հնդկաստանում շոգից մահացել է 524 մարդ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Times of India-ին:
Չդադարող շոգ է գրանցվել երկրի մի քանի շրջաններում: Ըստ որոշ տվյալների, զոհերի թիվն անցել է 600-ը: Հնդկաստանի բնակչության մեծ մասը գերադասում է մնալ տանը:
Ջերմաստիճանը տատանվում է 30-45 աստիճանի սահմաններում: Ամենաշոգ եղանակը գրանցվել է Էտավախում, որտեղ ջերմաստիճանը գերազանցել է 46 աստիճանը:
Օդերևութաբանները հաղորդում են, որ մոտ ժամանակներում անձրևներ չեն սպասվում:










