Բահամյան կղզիներում զբոսանավ է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)

09:25 • 28.05.13

Grandeur of the Seas զբոսանավում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով նավը ստիպված է եղել հանգրվանել Բահամյան կղզիների Ֆրիպորտ նավահանգստում։

 

Ինչպես հայտնում  է Газета-ն՝ հղում անելով Reuters-ին, հրդեհի հետևանքով նավի անձնակազմն ու ուղևորները չեն տուժել, իսկ հրդեհի առաջացման պատճառները դեռևս անհայտ են։

 

Նավը պատկանում է Royal Caribbean Cruises Ltd. ընկերությանը։ Այն Բալթիմորից 7-օրյա շրջագայության էր դուրս եկել ուրբաթ օրը։