Սենատոր ՄըքՔեյնը դարձել է առաջին բարձրաստիճան ամերիկացին, որն այցելել է Սիրիա՝ հակամարտությունից ի վեր

14:50 • 28.05.13

ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը դարձել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից առաջինը, որն այցելել է Սիրիա՝ հակամարտությունից ի վեր՝ ապստամբների հետ հանդիպելու նպատակով, հայտնում է Al Arabiya-ն։

 

Ըստ CNN հեռուստաալիքի ունեցած տվյալների՝ սենատորը Սիրիայի տարածք է մտել Թուրքիայից և այնտեղ մի քանի ժամ անցկացրել։ Այցի շրջանակներում ՄըքՔեյնը հանդիպել է Սիրիական ազատ բանակի, ինչպես նաև այլ ընդդիմադիր խմբավորումների առաջնորդների հետ ու քննարկել նրանց զենք մատակարարելու հարցը։

 

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների՝ 2011թ. մարտից սկսված հակամարտության հետևանքով Սիրիայում առնվազն 80 հազար մարդ է զոհվել։